Մեդիա կենտրոն. Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունների որակի վրա

  • 13-05-2021 14:00:00   | Arménie  |  

Մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է հարցազրույց Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղի (IFES Armenia) ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանի հետ «Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունների որակի վրա» թեմայով:
 
Մայիսի 7-ին Ազգային ժողովը 81 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Փոփոխությունների մեծ մասը, սակայն, ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվանից և չեն կիրառվի առաջիկա արտահերթ ընտրություններում։
 
 
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
 
  -