«Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. մարտահրավերներ ու հնարավորություններ» խորագրով էքսպո-ֆորում

  • 14-05-2021 11:00:00   | Arménie  |  

 
Մայիս 14-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (հասցե՝ Խորենացի 15) կանցկացվի «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. մարտահրավերներ ու հնարավորություններ» խորագրով էքսպո-ֆորում։
 
Կազմակերպիչներն առաջարկում են կլիմայի փոփոխությանը և հարմարվողականությանն առնչվող հարցերը դիտարկել ոչ ավանդական համատեքստում․ ողջ օրվա ընթացքում տարբեր աշխատարաններում ոլորտի դերակատարները քննարկելու են՝ կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցությունը գյուղատնտեսության, տուրիզմի, բնակավայրերի զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտների վրա, դրանց ուղղված հարմարվողականության միջոցառումներն ու պետական հանձնառությունները։ 
 
Թեմատիկ քննարկումներից առաջ նախատեսվում է Կանաչ էքսպո, որի շրջանակում մասնավոր սեկտորի մի շարք ընկերություններ կներկայացնեն հարմարվողականության գործընթացին նպաստող իրենց արտադրանքն ու ծառայությունները՝ պարարտանյութերից մինչև տեխնիկական լուծումներ։
 
Էքսպո-ֆորումի պաշտոնական բացումը նախատեսված է ժամը 11:00-ին։ Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը և «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի  համակարգող Գոհար Հովհաննիսյանը: 
 
 
 
  -