Պարարվեստի պետական վաստակավոր կոլեկտիվները՝ մեկ բեմում

  • 16-05-2021 19:00:00   | Arménie  |  

 
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը  և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի ու պարի պետական անսամբլը հանդես կգան համատեղ համերգային ծրագրով:
 
Հատուկ հյուրի կարգավիճակով իրենց յուրօրինակ բեմադրություններով և կատարումներով համերգին կմասնակցեն Աշոտ Բաբայանի անվան Արցախի պարի պետական անսամբլի մենակատարներ, Արցախի վաստակավոր արտիստ Մհեր Բաբայանը, Անժելիկա Ավանեսյանը և Դիանա Համբարձումյանը:
 
Երեկոյի ընթացքում կհնչեն նաև գրական ընթերցումեր: 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
  -