Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից, եւ կներկայացվի Երվանդ Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիայի պրեմիերան

  • 17-05-2021 19:30:00   | Arménie  |  

 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 17-ին՝ ժամը 19.30, հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակներում անցկացվելիք համերգին։ Ծրագրում կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Երվանդ Երկանյանի ստեղծագործություններից։ Տեղի կունենա Երվանդ Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիայի պրեմիերան։
 
Հիշեցնենք, որ այս տարի նշվում է Ալեքսանդր Սպենդիարյանի 150, Երվանդ Երկանյանի 70-ամյա հոբելյանները։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։
 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
 
 
  -