Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Քեզ համար...» խորագիրը կրող համերգը

13-06-2021 19:00:00   | Arménie  |  



Հունիսի 13-ին  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա  «Քեզ համար....» խոր
ագիրը կրող համերգը, որին մասնակցում են ԵՊԿ Ակադեմյական վոկալ 4րդ կուրսի ուսանողները։
 
Համերգի խորագիրն է «Քեզ համար....»։ Համերգը նվիրվում է 44 օրյա պատերազմում զոհված
Գոռ Թումանյանի հիշատակին։ Համերգի ընթացքում ելույթ կունենան Գոռ Թումանյանի համակուրսեցիները։ Գոռ Թումանյանը միջազգային մրցույթների դափնեկիր է, ով հանդես է եկել նաև Թուրքիայում և վաստակել «Գրան Պրի» մրցանակ։ Մարտական ուղին անցել է փայլուն, վաստակելով Բանակի հրամանատարության սերն ու հարգանքը։ Համերգի հիմնական նպատակն այն է որ Գոռ Թումանյանը չավարտելով Կոնսերվատորիան, հնարավորություն ընձեռեց որ մենք լինենք և իր գործը շարունակենք։
 
Փառատոնի գործընկերներն է «Միասին» բարեգործական հիմնադրամը։
 
Կոնտակտային անձ՝
 
Սևադա Համբարչյան
 
ԵՊԿ ուսանող, համերգի կազմակերպիչ, Գոռ Թումանյանի համակուրսեցի։
 
Հեռ․ +374 93 96 34 00
 
 
 
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 37
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին