Տեղի կունենա «Տարվա բժիշկ» մրցանակաբաշխությունը և բժիշկների մեծարման երեկոն

  • 13-06-2021 19:00:00   | Arménie  |  

Սույն թվականի հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Տարվա բժիշկ» մրցանակաբաշխությունը և բժիշկների մեծարման երեկոն, որի ընթացքում Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին անձնվեր աշխատած և COVID-19-ով վարակվածների բուժման գործում մեծ դերակատարություն ունեցած բժիշկներին կշնորհվի մրցանակներ: 
 
Բացման խոսքով հանդես կգա Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Ներկա կգտնվեն Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և մի շարք այլ բուժհաստատությունների առաջատար մասնագետները:  Ներկա կլինեն նաև բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և Արցախից:
 
Մրցանակաբաշխությունը իրականացվում է «Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ։
 
 
  -