Նախընտրական բանավեճ «ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով
14-06-2021 19:00:00 | Arménie |
Հունիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում և Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջում ու յութուբյան ալիքում առցանց ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա նախընտրական բանավեճ «ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով:
Բանավեճին մասնակցելու հրավեր է ուղարկվել «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությանը, «Հանրապետություն» կուսակցությանը, «Ազատ հայրենիք» դաշինքին, «5165 Ազգային պահպանողական շարժում» կուսակցությանը, «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցությանը, «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» ին, «Ազգային օրակարգ» կուսկացությանը, «Ազատական» կուսակցությանը:
Բանավեճի մասնակիցների թիվը համապատասխանեցված է հեռուստատաղավարի սահմանափակ տարածքին:
Բանախոսներ՝
10 - Վարդան Այվազյան՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը:
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia