Համերգային ծրագրով հանդես կգան Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները

18-06-2021 19:00:00   | Arménie  |  



Հունիսի 18-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ժամանակի նորը քո ազգի երաժշտությունն է» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես կգան Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները։
 
Նրանք ելույթ կունենան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան)։
 
Համերգից առաջ՝ ժամը 18։00, «Առնո Բաբաջանյան» դահլիճի ճեմասրահում կցուցադրվեն Երևանի մշակույթի և արվեստի քոլեջի ուսանողների
աշխատանքները։
 
Հարցերի դեպքում կապ հաստատեք PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 
 
Tel:             (+ 374) 77 30 34 84
 
Email:        [email protected]
 
 
ուսանողները։   Նրանք
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 56
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին