Վոկալ երաժշտության համերգ՝ նվիրված Կոնսերվատորիայի 100-ամյակին

22-06-2021 19:00:00   | Arménie  |  



 

Հունիսի 22-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Սիրեցէք զիրար, շատ սիրեցէք, որպեսզի ապրէք» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես կգան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

ակադեմիական երգեցողության ամբիոնի շրջանավարտները։

Համերգը նվիրված է Կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակին։ Համերգի համար որպես խորագիր ընտրված են Կոմիտասի հանրահայտ խոսքերը։
Նշենք, որ Կոնսերվատորիայի առաքելություններից է հանրապետությունում բազմաճյուղ երաժշտական
և մեթոդական ցանցի համակարգումը: Որպես Հայաստանի  երաժշտական կյանքի և երաժշտական մշակույթի Մայր բուհ` կոնսերվատորիան ինքն էլ ամրանում և կատարելագործվում է` գտնելով ուսումնական գործընթացը ղեկավարելու և ստեղծագործաբար հարստացնելու նորանոր ձևեր:
 
 
 
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 91
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին