Արմենպրես. Երևանում կայանալիք Եվրոպայի բասկետբոլի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնություն
24-06-2021 13:00:00 | Arménie |
ՀՈՒՆԻՍԻ 24-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանի, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, մինչև 20 տարեկանների կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի, «Վահագնի սիթի» բասկետբոլային ակումբի հիմնադիր նախագահ Նինա Հովնանյանի ասուլիսը:
ԹԵՄԱ- Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնություն.Հայաստանի չեմիպիոն «Վահագնի սիթի» բասկետբոլային ակումբի մասնակցությունն ամերիկյան խոշոր մրցարաշարին:
Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: