Երևանում կանցկացվի Բրազիլական Ջիու-Ջիթցուի հուշամրցաշար՝ նվիրված Գարիկ Արևիկյանին

  • 26-06-2021 11:00:00   | Arménie  |  

Հայաստանի Ջիու-Ջիցուի և գրեփլինիգի ազգային ֆեդերացիան սույն թվականի հունիսի 26 -ին և 27 -ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում /Վարդանանց 69/ կանցկացնի  բրազիլական ջիու- ջիցուի հուշամրցաշար՝  նվիրված Գարիկ Արևիկյանի հիշատակին։
 
Գարիկ Արևիկյանը բազմիցս ներկայացրել է Հայաստանը հանրապետությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերին, բարձր պահելով հայրենիքի պատիվը , զոհվել է հերոսի մահով 44 օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելիս։
 
Հուշամրցաշարին մասնակցելու են Հայաստանի բրազիլական ջիու-ջիցուի, գրեփլինիգի, խառը մենամարտերի /MMA/  ուժեղագույն մարզիկները ։ Հուշամրցաշարը անցկացվելու է գի/կիմոնոյով/ և նո գի /առանց կիմոնո/ ձևաչափով։
 
Սկիզբը հունիսի 26-ին ժամը 11։00
Բացման պաշտոնական արարողությունը 13։00
 
 
 
 
  -