Մեդիա կենտրոն. քննարկում «Աշխատավարձ, պարգևավճար + 250 հազար. ժողովրդին ծառայելու գինը» թեմայով

  • 28-07-2021 13:30:00   | Arménie  |  

Հուլիսի 28-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Աշխատավարձ, պարգևավճար + 250 հազար. ժողովրդին ծառայելու գինը» թեմայով:
 
Բանախոսներ՝
 
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
 
Հայկ Մարտիրոսյան՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական
հարցերով փորձագետ
 
Հուլիսի 15-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց իշխանական պատգամավորների հեղինակած նախագիծը, որով յուրաքանչյուր պատգամավորի պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը 250 հազար կդառնա։
 
Եթե նախագահը ստորագրի օրենքը, այն ուժի մեջ կմտնի հաջորդ գումարման
Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի բացման օրվանից։
 
 
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
  -