«Օրթեզ» պրոթեզավորման եւ օրթեզավորման կենտրոնի նոր շենքի բացման արարողություն

  • 29-07-2021 15:00:00   | Arménie  |  

Հարգելի գործընկերներ, 
Սիրով հրավիրում ենք ձեզ լուսաբանելու «Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի տարածքում կառուցված «Օրթեզ» պրոթեզավորման եւ օրթեզավորման կենտրոնի նոր շենքի բացման արարողությունը` հուլիսի 29-ին, ժամը 15.00-ին: 
 
Վերականգնողական ծառայությունների ընդլայնման գաղափար «Օրթեզ» եւ «ԱրԲես» կենտրոնների համար առաջնահերթ դարձավ 2020թ-ի աշնանը: Պատերազմի օրերին զինվորներին օգնություն ցուցաբերող «Արաբկիր» բժշկական համալիրը փոխեց հիմնական ծրագրերի ուղղությունը, վարկ վերցրեց եւ սկսեց նոր մասնաշենքի շինարարությունը, որպեսզի ստեղծի լիարժեք, միջազգային ստանդարներին համապատասխան պայմաններ` վիրավորներին սատարելու համար: 
 
«Օրթեզ» կենտրոնի ջանքերով շենքը հագեցվեց նոր սարքավորումներով ու տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա համագործակցելով ֆրանսիացի գործընկերեների հետ` էլ ավելի բարձրացնել ծառայությոնների որակը` հասցնելով դրանք միազգային ստանդարտների մակարդակին: 
 
«ԱրԲեՍ» առողջության կենտրոնի վերականգնողական ծառայությունների ընդլայնման առաջիկա ծրագրերի մեջ է նաեւ վերականգնողական թերապիային ուղղված լողավազանի կառուցումը: 
 
Հարգանքով`
Կարինե Հարությունյան
«Արաբկիր» ԲՀ PR/մարկետինգի պատասխանատու
 
Հասցեն` Փափազյան 32, «ԱրԲես» ԱԿ
Հեռախոս` 093 56 34 98
 
 
  -