Արմենպրես. Փոփոխություններ ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների տեղադրման կարգում. Ի՞նչ է առաջարկում նոր նախագիծը
23-09-2021 14:00:00 | Arménie |
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ին՝ ժամը 14:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ՏԿԵ նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանի ասուլիսը:
ԹԵՄԱ- Փոփոխություններ ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների տեղադրման կարգում. Ի՞նչ է առաջարկում նոր նախագիծը:
Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: