Աշխատանքային փակ հանդիպում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմի հետ
28-09-2021 17:00:00 | Arménie |
Հարգելի գործընկերներ,
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին կսպասենք բոլորիդ աշխատանքային փակ հանդիպման «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմի հետ
Հանդիպման վայրը՝ Սոցիալական նախաձեռնությունների կենտրոն (հասցե՝ Բաղրամյան 6):
Հանդիպման նպատակն է ներկայացնել այս տարի հոկտեմբերի 8-10-ը Վենետիկում տեղի ունենալիք «Ավրորա» մրցանակաբաշխության և ուղեկցող միջոցառումների օրակարգն ու առանձնահատկությունները։
Հանդիպումը կանցկացվի հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ձեզ հետ կքննարկենք «Ավրորա» մրցանակաբաշխությունը լուսաբանելու և համագործակցելու մանրամասները։
Հավելյալ հարցերի դեպքում, խնդրում ենք կապ հաստատել հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Առաքելյանի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 55 190708: