Դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը և դիրիժոր Անտոն Շաբուրովը ելույթ կունենան «Արմենիա» փառատոնի շրջանակներում

  • 16-10-2021 19:30:00   | Arménie  |  

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։ Վերջինս 2014թ. հեղինակավոր Բրեմենի եվրոպական երաժշտական մրցույթի, 2015թ. Իսպանիայում անցկացված «José Iturbi» և 2013թ. Հասթինգսում (Անգլիա) կայացած միջազգային մրցույթների հաղթող Է։
 
Ծրագրում կհնչեն Էդվարդ Գրիգի «Հոլբերգի ժամանակներից» սյուիտը, Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։  Դիրիժոր՝ Անտոն Շաբուրով։
 
Նշենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 
 
 
  -