Տեսակամուրջ. հարցերին կպատասխանի ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը

  • 19-10-2021 16:00:00   | Arménie  |  

 
Հոկտեմբերի 19-ին` ժամը 16:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա–Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» հավելվածի նոր օպցիաները» թեմայով:
 
Ո՞րն է «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» ծրագիրը օգտագործելով սահմանների հատման վիճակագրությունը: Քանի՞ մարդ է օգտվել հավելվածից: Ի՞նչ նոր տարբերակներ կհայտնվեն հավելվածում:
 
Մամուլի ասուլիսի ձևաչափով լրագրողների հարցերին կպատասխանի Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը:
 
«Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» հավելվածը ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի առաջին նախագիծն է։Հավելվածի խնդիրն է ապահովել քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը կորոնավիրուսային վարակի համաճարակի պայմաններում: Թվային լուծումը նվազեցնում է հիվանդության տարածման վտանգը և միջպետական մակարդակով հսկողության հուսալի համակարգ ապահովում:
 
Այժմ «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» հավելվածի օգտագործումը պարտադիր է Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից Ռուսաստան մուտք գործելու համար:
 
Մամուլի ասուլիսը կհեռարձակվի Facebook-ի և Youtube-ի մեր էջում:
 
Հարցերը կարող եք ուղղել Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կամ ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
  -