Արմենպրես. Պատվաստումային գործընթացը Հայաստանում. միֆերն ու խնդրահարույց հարցերը
20-10-2021 10:30:00 | Arménie |
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ին՝ ժամը 10:30-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանի, ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Պատվաստումային գործընթացը Հայաստանում. միֆերն ու խնդրահարույց հարցերը:
Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: