Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ԵՕՀՊՄ քոլեջի 26 հերոս-սաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը

  • 22-10-2021 12:00:00   | Arménie  |  

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ին, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում /ԵՕՀՊՄ/ տեղի կունենա Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ԵՕՀՊՄ քոլեջի 26 հերոս-սաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը: Ներկա կլինեն պատերազմում հերոսացած զինծառայողների ծնողները, պատերազմին մասնակից վիրավոր մարզիկները և հյուրեր: 
 
Հուշակոթողի հեղինակը ճարտարապետ Աշոտ Դավայանն է, քանդակագործը՝ Արտակ Համբարձումյանը, նախաձեռնությունը կյանքի է կոչվել բարերար Հրաչյա Պողոսյանի աջակցությամբ:
 
Հարգելի՛ լրատվամիջոց, շնորհակալ կլինենք մեզ արձագանքելու և միջոցառումը լուսաբանելու համար, այն ևս մեկ հնարավորություն է հանրայնացնելու մեր հերոս տղաների գործած սխրանքները:
 
Հասցեն՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Արամ Մանուկյան 31.
https://www.facebook.com/olimpiakancollege/
 ԵՕՀՊՄ քոլեջի հասարակայնության և կապերի բաժին 
Հեռ. 055139625, 098 355845
 
 
 
 
  -