Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին նվիրված համերգային երեկո
27-11-2021 19:00:00 | Arménie |
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին նվիրված համերգային երեկո՝ «Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո» խորագրով։
Ծրագրում կհնչեն Թարիվերդիևի սիմֆոնիկ ստեղծագործությունները և կինոերաժշտությունը։ Մենակատարներ՝ Հայկ Կազազյան (ջութակ), Գևորգ Հակոբյան (բարիտոն), Գևորգ Դաբաղյան (դուդուկ)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Երեկոյին ներկա կլինի Միքայել Թարիվերդիևի բարեգործական հիմնադրամի նախագահ, անվանի կոմպոզիտորի այրի Վերա Թարիվերդիևան։