Լիլի Չուգասզյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

  • 05-12-2021 19:00:00   | Arménie  |  

Հարգելի գործընկեր, 
 
դեկտեմբերի 5-ին, ժամը 19։00-ին, ԵՊԿ Oպերային ստուդիայում տեղի կունենա XX դարի աշխարհահռչակ կոնտրալտո Լիլի Չուգասզյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը, որի ամբողջ գեղարվեստական համադրումն արել է Հասմիկ Պապյանը։ Լիլի Չուգասզյանը 1960-1980-ական թվականներին երգել է Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում (290 ներկայացում)։
 
Համագործացել է մեծագույն դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանի, Լեոնարդ Բերնստայնի, անվանի երգիչներ Լուչիանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի, Մոնսերատ Կաբալյեի և ուրիշների հետ։ Համերգին կնախորդի երգչուհու անձնական արխիվից լուսանկարների ցուցադրություն, կցուցադրվեն Լիլի Չուգասզյանի կատարումների և հարցազրույցների տեսագրությունները, ընտանիքի տեսաուղերձները։ Համերգի ընթացքում հանդես կգան տարբեր սերունդների մեցցո-սոպրանոներ, այդ թվում՝ կոնսերվատորիայի ուսանողուհիներ։ Միջոցառման բանախոսների թվում են Տիգրան Մանսուրյանը, Հասմիկ Պապյանը, Լիլի Չուգասզյանի ընտանիքի անդամները։
 
 
 
  -