«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգային երեկո
04-12-2021 19:00:00 | Arménie |
Դեկտեմբերի 4-ին՝ 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգային երեկո, որի ծրագրում ներառված են Մանուել դե Ֆայայի Կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից, «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար, և Յոհաննես Բրամսի Թիվ 1 սիմֆոնիան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մենակատար Հայկ Մելիքյանը (դաշնամուր)։ Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։