Արմենպրես. Լենա Նանուշյանի և Սամվել Խարազյանի ասուլիսը

  • 18-01-2022 13:00:00   | Arménie  |  

ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, փորձագետ,  առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանի ասուլիսը:
 
ԹԵՄԱ.- Հայաստանում ներդրվում է առողջության համապարփակ ապահովագրություն:
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:
 
+374 91 62 18 38
 
 
  -