Ասուլիս. «Ինչո՞ւ են հայկական ապրանքները դժվար վաճառվում հենց Հայաստանում»
19-01-2022 12:00:00 | Arménie |
Ինչպե՞ս կազդի թուրքական ապրանքների էմբարգոյի վերացումը հայ արտադրողների վրա: Ինչո՞ւ են հայկական սուպերմարկետների «լավ տեղերում» միջազգային կորպորացիաների ապրանքներ տեղադրվում, իսկ հայկական արտադրանքը հաճախ հայտնաբերում ես միայն ստորին դարակներում և հեռավոր անկյուններում։
Ի՞նչ պետք է անել, որպեսզի դեղատներում գնորդներին առաջարկեն ոչ միայն թանկարժեք ներկրվող դեղեր, այլև տեղական անալոգներ, որոնք մի քանի անգամ ավելի էժան են։
Այս մասին հունվարի 19-ին ՝ ժամը 12։00-ին, Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում խոսելու են «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիրներ Էմիլ Ստեփանյանը և Աննա Բեքլյարովան։
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել@Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։