Եվրասիա միջազգային համալսարանի կոնֆերանս դահլիճ

  • 06-07-2022 15:00:00   | Arménie  |  

Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, տեղի կունենա Erasmus+ ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն եվ հիմնարար իրավունքներ» կրթական մոդուլի բացման հանդիսավոր միջոցառումը, որին ելույթներով հանդես կգան ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, ԵՄ դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
 
Միջոցառման բացումը տեղի կունենա Եվրասիա միջազգային համալսարանի կոնֆերանս դահլիճում (Ազատության 24/2, 4-րդ հարկ, 425 լսարան)։
 
-----
Տեղեկատվություն նախագծի մասին.
Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլը (EUSecJuris) համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից Էրազմուս+ ծրագրի Ժան Մոնե գործողությունների շրջանակներում:
Վերոնշյալ մոդուլն իրականացնում է Եվրասիա միջազգային համալսարանը և հանդիսանում է «Մարդու իրավունքներ և անվտանգություն» կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի անբաժանելի մասը: Կրկնակի դիպլոմի ծրագիրն իրականացվում է Իտալիայի Տուշիայի համալսարանի հետ համատեղ  (Ուսանողներն ուսումնական ծրագրի առաջին տարին սովորում են Հայաստանում, իսկ երկրորդ ուսումնական տարին՝ Տուշիայի համալսարանում՝ ստանալով ամբողջական կրթաթոշակ): Մոդուլի ակադեմիական համակարգողն է ԵՄՀ-ի իրավաբանության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ թեկնածու, դոցենտ Աննա Խվորոստիանկինան:
 
 
 
 
 
  -