«Նոյյան Տապան». ասուլիս՝ «Ինչո՞ւ ՀՀ իշխանություններն արգելեցին Եռաբլուրում ամփոփել Փիեր Գյուլումյանի աճյունը» թեմայի շուրջ

  • 08-06-2023 11:30:00   |   |  

Հունիսի 8-ին, ժամը՝ 11։30-ին, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։ 
 
Թեման՝ «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկ Փիեր Գյուլումյանի մահից 41 տարի անց նրա աճյունը ս.թ. մայիսի 21-ին առժամանակ հուղարկավորվեց Երեւանի «Շահումյան» գերեզմանատանը։ Ի՞նչ կորոշի դատարանը և ի՞նչ մտավախություններ ունի պաշտպանական կողմը։
 
•    Ինչո՞ւ ՀՀ իշխանություններն արգելեցին Եռաբլուրում՝  ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում ամփոփել Փիեր Գյուլումյանի աճյունը։
•    Ինչո՞ւ եւ ինչպե՞ս կազմակերպվեց Փիեր Գյուլումյանի աճյունի փոխադրումը Հայաստան։ 
•    ԱՍԱԼԱ-ի մյուս մարտիկների աճյունները կտեղափոխվե՞ն հայրենիք»:
 
 
Բանախոսներ՝
 
Վազգեն Պետրոսյան - Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող
Կարո Վարդանյան - գրող, գրականագետ
Հովիկ Գրիգորյան - պատմաբան
 
 
 
  -