«Ադամ Բարրո և ընկերներ»։ Բարեգործական համերգ հայ դասական երգի աստղերի մասնակցությամբ
03-10-2023 19:00:00 | Arménie |
Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում վոկալ-դաշնամուրային դասական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
«Ադամ Բարրո և ընկերներ»։ Բարեգործական համերգ հայ դասական երգի աստղերի մասնակցությամբ։
Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը Արշակ Բանուչյանի և «Ձոն Հայրենիքիս» ստեծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։
Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին: