Տեղի կունենա «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր» միջազգային գիտաժողովը
28-11-2024 10:30:00 | Arménie |
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր» միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովի նպատակն է դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ քննարկել արդի փուլում կերպափոխվող տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները։ Գիտաժողովը հասցեագրված է նաև Հարավային Կովկասի նոր ստատուս քվոյին՝ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի դինամիկ փոխակերպումների առանցքում։