Տեղի կունենա Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն (ՔԻՀԿ) իրավապաշտպան հկ գործունեության առաջին տարվա արդյունքների ամփոփումը
10-12-2024 10:00:00 | Arménie |
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ին Իբիս Երևան Կենտրոնի «Երևան» սրահում տեղի կունենա Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն (ՔԻՀԿ) իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության առաջին տարվա արդյունքների ամփոփման միջոցառումը։
Միջոցառման ընթացքում ներկայացվելու են
- ՔԻՀԿ մշակած՝ քաղաքական հետապնդումների արձանագրման չափանիշները,
- Հայաստանում քաղաքական առանձին իրավունքերի վիճակը և առկա մարտահրավերները,
- ինչպես նաև միջավայրը և համակարգային խնդիրները, որոնք նպաստում են քաղաքական հետապնդումներին։