Sputnik Արմենիա. Տեղի կունենա «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով ասուլիսը

  • 14-05-2025 12:00:00   | Arménie  |  

Մայիսի 14-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ կկայանա Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով։Ինչպե՞ս են ցրտերն ու եղանակի կտրուկ փոփոխությունները ազդում առողջության և հիվանդացության մակարդակի վրա, կենսանվտանգության ոլորտում ԵԱՏՄ երկրների համար ի՞նչ նոր մարտահրավերներ սպասվում առաջիկա տարիներին, մետապնևմովիրուսային վարակի հետ կապված ի՞նչ իրավիճակ է տիրում ԵԱՏՄ երկրներում։
 
Այս և այլ հարցերի կպատասխանի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
 
 
  -