Sputnik Արմենիա.Ասուլիս «Սիմֆոնիկ «Կինո»» համերգի նախօրեին

  • 22-05-2025 13:00:00   | Arménie  |  

Մայիսի 22-ին, ժամը 13.00-ին կայանալիք «Սիմֆոնիկ «Կինո»» համերգի բոլոր մանրամասներին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կծանոթացնեն համերգի կազմակերպիչ Սերգեյ Ցելիկովը և ռոք երաժիշտ Արմեն «Ցոյ» Սարգսյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
Համերգի մասին.
Կիթառահար Յուրի Գասպարյանը բեմ կբարձրանա Հայաստանի ազգային նվագախմբի հետ՝ կատարելու Վիկտոր Ցոյի գլխավոր հիթերը:
Մայիսի 25–ին Վիկտոր Ցոյի երևանյան երկրպագուներին անմոռանալի իրադարձություն է սպասվում. «Կինո» խմբի հնչողության իրական խորհրդանիշ համարվող լեգենդար կիթառահար Յուրի Գասպարյանը բեմ կբարձրանա Հայաստանի ազգային նվագախմբի հետ՝ կատարելու Վիկտոր Ցոյի գլխավոր հիթերը:«Սիմֆոնիկ «Կինո»» նախագիծը նոր տեսանկյունից է բացահայտում հայտնի երգերը: Կոմպոզիտոր Իգոր Վդովինի ստեղծած մշակումները յուրաքանչյուր երգը լցնում են խորությամբ և մասշտաբով, իսկ Գասպարյանի կենդանի կատարումը ընկղմում է լեգենդար խմբի ոգու մեջ։ Վիկտոր Ցոյի որդու՝ Ալեքսանդր Ցոյի ստեղծած հատուկ տեսաշարը համերգն իսկապես զգացմունքային է դարձնում:
 
 
  -