Sputnik Արմենիա.Տեղի կունենա «Երևանի բնապահպանական խնդիրները. ինչպե՞ս լուծել դրանք» թեմայով ասուլիսը

  • 18-08-2025 13:00:00   | Arménie  |  

Օգոստոսի 18-ին, ժամը 13:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում բնապահպանական հարցերի շուրջ տեղի կունենա «Ազգային առաջընթաց» խմբակցության Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, բնապահպան Քրիստինա Վարդանյանի ասուլիսը։
 
Արդեն տխուր ավանդույթ է դարձել, որ ամեն ամառ Նուբարաշենի աղբանոցում հրդեհներ են բռնկվում։ Մեկ այլ տխուր ավանդույթ է այն, որ մայրաքաղաքի յուրաքանչյուր նոր քաղաքապետ խոստանում է լուծել այս խնդիրը և կառուցել թափոնների վերամշակման գործարան։ Եվ այսպես է ամեն տարի՝ քաղաքապետները խոստումներ են տալիս, աղբավայրն էլ այրվում է։
 
Որքանո՞վ է վտանգավոր Նուբարաշենի աղբավայրից եկող թունավոր ծուխը երևանցիների առողջության համար, և ի՞նչն է խոչընդոտում երկար սպասված գործարանի կառուցմանը։ Ինչպե՞ս և որտե՞ղ են պահելու երկիրը հեղեղած էլեկտրական մեքենաների տասնյակ հազարավոր օգտագործված մարտկոցները։
 
 
  -