Տեղի կունենա Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի ստորագրման արարողությունը

  • 23-01-2026 15:00:00   | Arménie  |  

Հունվարի 23-ին, ժամը՝ 15։00-ին «Հոլիդեյ ինն» հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան 2) տեղի կունենա Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի ստորագրման արարողությունը։  
 
Փաստաթուղթը կստորագրվի ՀՀ կառավարության (ի դեմ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության), Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև։
 
Միջոցառմանը կմասնակցեն և բացման խոսքով հանդես կգան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Էլեն Մանասերյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։
 
Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների շրջանակում կողմերի միջև համագործակցության ուղղությունները։
 
 
 
 
  -