Տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը

Տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը

  • 26-01-2012 19:00:06   | Arménie  |  

 

Հունվարի 26-ի` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): 
Մենակատար` Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչ
 
2005թ. Ռոդոլֆո Լիպիցերի անվան ջութակահարների միջազգային մրցույթին Ռոման Սիմովիչը արժանացել է առաջին մրցանակին: Որպես լավագույն կատարում` նրան նաև լրացուցիչ շնորհվեց տասներկու հատուկ մրցանակ: Սիոն Վալեի (Շվեյցարիա), Յամպոլսկու անվան (Ռուսաստան) և Վենյավսկու անվան (Լեհաստան) ջութակահարների միջազգային մրցույթներին ստացած մրցանակները համալրում են նրա պարգևատրումների շարքը` դասելով Սիմովիչին իր սերնդակիցների լավագույն ջութակահարների շարքում:
 
Համերգի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի անդրանիկ` “Music is the answer” ձայնասկավառակի շնորհանդեսը,  որը թողարկվել է “SONY-DADC” ձայնագրման ստուդիայի կողմից: 
 
Ծրագրում`
Կարեն ԱՆԱՆՅԱՆ   Լեգենդ լարային նվագախմբի համար
Պրեմիերա, ստեղծագործությունը նվիրվում է  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին
Էրիկ Վոլֆգանգ ԿՈՐՆԳՈԼԴ   Ջութակի կոնցերտ 
Մենակատար   Ռոման Սիմովիչ (ջութակ)
Հայաստանյան   պրեմիերա
Էռնեստ ՇՈՍՈՆ   Սիմֆոնիա 
 Հայաստանյան   պրեմիերա
Դիրիժոր Սերգեյ Սմբատյան
 
Տեղեկությունների համար զանգահարել 060 511171;  098310360
 
  -