Ասուլիս Թեղուտում պեղումների ժամանակ հայտնաբերված պատմական նշանակություն ունեցող հուշարձանների վերաբերյալ

Ասուլիս Թեղուտում պեղումների ժամանակ հայտնաբերված պատմական նշանակություն ունեցող հուշարձանների վերաբերյալ

  • 26-01-2012 13:00:00   | Arménie  |  

 

Հունվարի 26–ի, ժամը՝ 13.00 – ին,  «Արմատ» մամուլի ակումբում (Դեղատան 15/1, Էկ.նախ. շենքի դիմաց) տեղի կունենա ասուլիս:
 
Բանախոսներ.:  ՀՀ  ԳԳԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյան, Թռչկան քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան – ակտիվիստ Ապրես Զոհրաբյան::
 
Թեման՝ «Թեղուտում անցկացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված պատմական և գիտական մեծ  նշանակություն ունեցող հուշարձանների մասին, որոնք նոր էջ են բացում հայոց պատմության մեջ. Հանքարդյունաբերության արդյունքում այդ հուշարձաններին սպառնացող հնարավոր վտանգների մասին»:
 
Թեմայի վերաբերյալ.:  Բանախոսները կներկայացնեն Թեղուտում պեղումների ժամանակ հայտնաբերված և պատմական ու գիտական մեծ նշանակություն ու արժեք ունեցող հուշարձանների մասին, դրանց հայտաբերման կարևորության մասին Հայոց պատ,ության կոնտեքստում, և դրանց ապագայի մասին: Ինչպես գիտենք, Էեղուտում պատրաստվում են հանք շահագործել. Բանախոսները կխոսեն նաև, թե այդ հուշարձաններին ինչ է սպասվում հանքի շահագործման դեպքում, արդյոք այդ հուշարձանները կարող են ոչնչացման վտանգի առաջ կանգնել կամ վնասվել:
 
  -