«Մանկական Եվրատեսիլ-2015» մրցույթում Հայաստանը գրավել է երկրորդ տեղը (Տեսանյութ)
22-11-2015 14:02:06 | | Enfants Page
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նոյեմբերի 21-ին կայացավ «Մանկական Եվրատեսիլ-2015»-ը, որին մասնակցում էր նաև Հայաստանը ներկայացնող Միքայել Վարոսյանը: 12-ամյա Միքան ելույթ ունեցավ 11-րդ թվով` կատարելով Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգը:
Մրցույթից հետո մեկնարկած քվեարկության արդյունքներով, ինչպես նաև ժյուրիի գնահատականներով, Միքան ստացավ 176 միավոր եւ գրավեց երկրորդ տեղը:
«Մանկական Եվրատեսիլ-2015»-ը մրցույում185 միավորով հաղթեց Մալթայի ներկայացուցիչ Տեսթինի Չուքուներեն «Not My Soul» («Ոչ Իմ հոգիս») երգով: