1924 թ. դեկտեմբերի 26-ին Ղարաքիլիսայում ծնվել է գրականագետ, թարգմանիչ, թատերագետ, հրապարակախոս Լեւոն Հովհաննեսի Հախվերդյանը:
Նա բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, երգահան Ռուբեն Հախվերդյանի հայրը: Նրա ուսումնասիրությունները նվիրված են հայոց լեզվին, հայ դասական եւ ժամանակակից գրականությանը, թատրոնի հարցերին: