1995 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովը օրենք է ընդունել նոր վարչատարածքային բաժանում անցկացնելու մասին: Հանրապետությունը բաժանվել
է առաջին կարգի 11 միավորների` 10 վարչական մարզերի, 11-րդ միավորը դարձել է մայրաքաղաք Երեւանը, որը ստացել է վարչական մարզի կարգավիճակ: Ստեղծված 11 մարզերն էին` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի: