1815 թ․ նոյեմբերի 30-ին ծնվել է գրական-հասարակական գործիչ Սերվիչեն` Սերովբե Վիչենյանը

  • -- ::   |   |  

1815 թվականի նոյեմբերի 30-ին Կ.Պոլսում ծնվել է

գրական-հասարակական գործիչ Սերվիչեն` Սերովբե Վիչենյանը: Նա սովորել է Փարիզի, Պիզայի համալսարանների բժշկական ֆակուլտետներում, ապա վերադարձել է Պոլիս եւ նպաստել տեղի բժշկական գործի կազմակերպմանն ու զարգացմանը: Աշխատել է Պոլսի բարձրագույն
բժշկական դպրոցում, եղել դատական բժշկության առաջին պրոֆեսորը, դասավանդել է ներքին օրգանների ախտաբանություն: Սերովբե Վիչենյանը հիմնել եւ հրատարակել է ֆրանսիական բժշկության «Գազեթ մեդիկալ դ’Օրիան» թերթը, մասնակցել Ազգային սահմանադրության նախագծերի մշակմանը: Նա եղել է Ազգային գերագույն ժողովի անդամ, հայ ժողովրդին լուսավորելու, բժշկական գիտելիքներ տարածելու նպատակով գրել է «Մանկատածութիւն, որ է բնական բարոյական եւ իմացական հրահանգ խնամատարութեան մանկանց» բժշկափիլիսոփայական աշխատությունը: Քննել է մարդու օնտոգենեզին, նրա գոյությանն ու զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ հենքի վրա առաջ քաշել նաեւ բարոյագիտական, մանկավարժական խնդիրներ: Սերվիչեն վախճանվել է 1887 թվականին:
 

  -