1917 թ. դեկտեմբերի 29-ին ընդունվել է «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որով Խորհրդային Ռուսաստանը հայտարարում
է, որ պաշտպանում է Ռուսաստանի կողմից օկուպացված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը` ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն: Այս փաստաթղթով առաջին անգամ դրվում էր ամբողջ Արեւմտյան Հայաստանին անկախություն տալու հարցը: