Փանոս Պողոսի Թերլեմեզյանը ծնվել է Վանում 1865թ. դեկտեմբերի 29-ին: Սովորել է Վանի Կեդրոնական վարժարանում 1881-1886 թթ., որտեղ էլ միացել է այդ տարիներին բոլորի շունչն ու ոգին դարձած Արմենական կուսակցությանը եւ ամենաակտիվ պայքար մղել սուլթան Աբդուլ Համիդի դժնդակ ռեժիմի դեմ: Հետապնդումներից խուսափելով`
մեկնել է Թիֆլիս: 1897թ. թուրքական կառավարության պահանջով ձերբակալվել է եւ աքսորվել Իրան, որտեղից մեկնել է Փարիզ: 1899-1904 թթ. Փանոս Թերլեմեզյանը սովորել է Ժյուլիան ակադեմիայում, 1904թ. վերադարձել է Հայաստան, այնուհետեւ կրկին մեկնել Փարիզ: 1910-1912 թթ. ապրել է Կ. Պոլսում, որտեղ մտերմացել է Կոմիտասի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ե. Օտյանի եւ ուրիշ հայ մեծերի հետ: