Թիֆլիսում ծնվել է «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս եւ լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը

  • -- ::   | Грузия  |  


1812թ. մայիսի 15-ին Թիֆլիսում ծնվել է «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս եւ լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը:

 

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել է 1827 թվականին։ Ուսումնառության ընթացքում Նազարյանը ոգեշնչվում է դպրոցի տեսուչ, ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանի գաղափարներով։ Դպրոցի տարիներին ընկերանում է Խաչատուր Աբովյանի հետ, որի հետ ընկերական կապը պահպանում են մինչև վերջ։
 
Որոշ ժամանակ
աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ։ 1832-ին մեկնում է Դորպատ (այժմյան Տարտուի համալսարանի հին անվանումն է), որտեղ սովորում է նախ պետական գիմնազիայում, և ապա համալսարանում։ Ապրելով ֆինանսապես նեղ պայմաններում՝ այնուամեայնիվ ավարտում է ուսումը 1840-ին և ստանում փիլիսոփայական գիտությունների թեկնածուի կոչում։
Դրանից հետո նա տեղափոխվել է Պետերբուրգ, եւ զբաղվել է արևելյան լեզուների ուսումնասիրությամբ։ 1842-ին Կազանի համալսարանում աշխատանքի է անցել  որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։
 
Նազարյանը 1849-ին պաշտպանում է դոկտորական դիսերտացիա, որի թեման
էր Ֆիրդուսու «Շահնամեն»։ Այնուհետև Նազարյանը մեկնում է Մոսկվա և Լազարյան ճեմարանի արևելագիտական բաժնում պաշտոնավորում է որպես լատիներենի, արաբերենի և պարսկերենի դասախոս։ 1869-ին նա գալիս է Անդրկովկաս և ավելի մոտիկից է ծանոթանում հայերի կյանքին ու ապրելակերպին։ Որոշ ժամանակ մնում է Թիֆլիսում, իսկ 1870-ին վերադառնում է Մոսկվա, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջը։


  -