1882 թ. դեկտեմբերի 15-ին Թիֆլիսում ծնվել է Սուրեն Սպանդարյանը


15-12-1882   | Армения  |  

1882 թվականի դեկտեմբերի 15- Թիֆլիսում ծնվել է հայ հեղափոխական, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս Սուրեն Սպանդարյանը:
Նա ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902), սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-03), ապա` իրավաբանական ֆակուլտետները, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին: Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն եւ այլ լեզուների: Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում: Սպանդարյանը 1906-ի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը:
Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշեւիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում: Ստեփան Շահումյանի եւ Սարգիս Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշեւիկյան թերթերը եւ գրել բազմաթիվ հոդվածներ:

1907-ի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ եւ քաղաքական կուսակցական կազմակերպիչ: Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ` ռուսերեն) եւ այլ թերթերի հրատարակություններին: Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909-ի օգոստոսին աքսովորել Բաքվի նահանգից: 1912-ի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ)Կ VI (Պրահայի) կոնֆերանսին: Ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի եւ նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ: Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի ու Պետական Դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը:

1912-ին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշեւիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան: 1912-ի մայիսին ձերբակալվել եւ բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում: 1913-ի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի` Սիբիր, որտեղ (Կրասնոյարսկ) էլ մահացել է 1916 թ.:


 



Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)