1918 թ. դեկտեմբերի 13-ին Լոռու եւ Ախալքալաքի համար սկսվել է հայ-վրացական պատերազմը


13-12-1918   | Армения  |  

1918 թվականի դեկտեմբերի 13-ին Լոռու եւ Ախալքալաքի համար սկսվել է հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի հրամանատարությամբ ազատագրել է Ալավերդին, Բոլնիս-Խաչենը, այնուհետեւ` Շուլավերը եւ Սադախլուն: Մի ջոկատ էլ մտնելով Ջավախք` ազատագրել է գավառի հարավային գյուղերը: Վրացական բանակը ծանր պարտություն է կրել: Հայկական զորքերի առաջխաղացումը դեպի մայրաքաղաք Թիֆլիս կանխել են միայն անգլիացիները, որոնց միջամտությամբ 1919 թ. հունվարի 9-17-ը կայացած հայ-վրացական կոնֆերանսում կնքվել է հաշտություն: Լոռին դարձել է չեզոք գոտի` անգլիական գեներալ-նահանգապետի իշխանությամբ:


 



Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)