1857 թվականի մարտի 20-ին ծնվել է հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Կարապետի Տալյան):
Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի) քաղաքում: Փոքրիկ Գրիգորն օրվա մեծ մասը անցկացրել է հոր` Կարապետի սրճարանում, որը աշուղների հավաքատեղի է եղել: Հոր մահից հետո հազիվ գրաճանաչ Գրիգորը աշխատել է` որպես ատաղձագործի, վաճառողի, ապա` հյուսնի աշակերտ: Պատանի հասակում սովորել է ոչ միայն նվագել, այլեւ երաժշտական գործիքներ պատրաստել: Նա մի եռյակ է կազմել
եւ ելույթներ է ունեցել Բաքվում, Երեւանում, Թիֆլիսում եւ ուրիշ այլ քաղաքներում:
1914թ. Բաքվում Գրիգորի ելույթը լսելուց հետո բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը, որպես մետաքսի պես նուրբ երգեր հորինողի, նրան կնքել է Շերամ անունով: Ի դեպ մինչ այդ Բաքվում մի ուսուցիչ էր ապրում, ով նույնպես կրում էր Շերամ մականունը: 1904թ. Բաքվում լույս է տեսել այդ ուսուցիչ Շերամի ,Սիրո զոհորե պոեմը, որ հաճախ մատենագրության մեջ շփոթում եւ վերագրում են գուսան Շերամին:
1900թ. լույս է տեսել նրա առաջին երգ-բանաստեղծությունը` ,Պարտեզում վարդ է բացվածե, Ալեքսանդր Մխիթարյանի կազմած ,Խաղեր ու Տաղերե հատընտիրում:
1907թ. Գյումրիում հրատարակվել է նրա ,Սեր եւ Կռիվե երգերի ժողովածուն:
1936թ.-ից եղել է ՍՍՀՄ գրողների միության անդամ:
1938թ. հուլիսի 3-ին անվանի գուսանը մահացել է Երեւանում: