1878 թվականին Ռոստովի մարզի Եկատերինոդար քաղաքում ծնվել է
ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երեւանի առաջին գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936 թ.):
Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը` նկարիչ-ճարտարապետի կոչումով: 1917-ին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը` վիցե-պրեզիդենտի իրավունքներով: 1919-ին տեղափոխվել է Երեւան, 1921 թվականին Իրան: 1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք: Թամանյանը եղել է Ժողկոմխորհին կից պատմական հուշարձանների պահպանման կոմիտեի ղեկավարը 1923 թվականից:
Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն եղել է Երեւանի գլխավոր հատակագիծն 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվական: 1934 թվականին սկսել է մշակել ,Մեծ Երեւանիե հատակագիծն 500.000 բնակչի համար: Այն մնացել է անավարտ: 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի(Նոր Բայազետ), Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի եւ այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել: Երեւանում նրա նախագծով կառուցվել են աստղադիտարանը (1930-1935), անատոմիկումը (1926-1933), անասնաբուժական, ֆիզիոթերապեւտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերն (1927-1932), հանրային գրադարանը(1932-1938): Նրա նախագծով կառուցվել է նաեւ Կառավարության տունը (1926-1929), Օպերայի եւ բալետի թատրոնը (1926-1953):