1910 թ. հունվարի 19-ին ծնվել է հայ արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Քոչարը


19-01-1910   | Армения  |  

Հրաչյա Քոչարը ծնվել է Արեւմտյան Հայաստանի Բագրեւանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին: Վաղ հասակում զրկվել է ծնողներից: Փրկվելով կոտորածներից` համագյուղացիների հետ անցել է Արեւելյան Հայաստան:

Նրա առաջին պատմվածքը` «Խաջե», լույս է տեսել 1931-ին «Նոր ուղի» ամսագրում: Քոչարը 1934-ին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը: 1941-45-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1946-51-ին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր: 1954-ին նա «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիրն էր: Գրել է «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը: Պարգեւատրվել է Կարմիր աստղի շքանշանով: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն եւ այլ լեզուներով: Մահացել է Երեւանում:
 



Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)