
1906 թ. հունվարի 16-ին ծնվել է հանրապետության վաստակավոր շինարար-ճարտարապետ Հրայր Իսաբեկյանը
16-01-1906 | |
Մինչեւ 1955 թ. Հրայր Իսաբեկյանն աշխատել է նախագծային տարբեր կազմակերպություններում: Այդ տարիներին նրա հեղինակությամբ ստեղծվել են զբոսայգիներ, պուրակներ, կազմվեցին Դիլիջանի,Ալավերդու, Ղափանի, Արզնու, Բերդի ու Նոյեմբերյանի, իսկ իր ղեկավարած հեղինակային կազմով Լենինականի գլխավոր հատակագծերը: Դրանք հիմք են ծառայել հիշյալ քաղաքներում եւ բնակավայրերում հետպատերազմյան տարիներին ծավալված վերակառուցման ու կառուցապատման աշխատանքների համար: Նա հեղինակն է Ալավերդի քաղաքի հասարակական կենտրոնի ճարտարապետական ներդաշնակ համակառույցի, որի կազմի մեջ մտնում են փոստատունը , հանրխանութը, ռեստորանը եւ հյուրանոցը. բոլորը միասին մտահղված թամանյանական դպրոցի ոճով:
Ճարտարապետության ասպարեզում զգալի ներդրում ունեցած ու մանկավարժական աշխատանքի բովով անցած Հրայր Իսաբեկյանը 1945 թ. սկսել է դասավանդել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժնում: 1955-ից ամբողջովին նվիրվել է երիտասարդ ճարտարապետների պատրաստման գործին: