2003 թ.հուլիսի 22-ին Երևանում վախճանվել է հայ սիրված դերասան, կատակերգու Արմեն Խոստիկյանը:
Արմեն Խոստիկյանը ծնվել է 1929թ. մայիսի 22-ին, Երևանում: Ավարտել է մայրաքաղաքի թիվ 30 դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց
հրաժարվել է բժշկի մասնագիտությունից և ընդունվել իր նախասիրած՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (Արմեն Գուլակյանի դասարան):
Ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, որին և հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը: Ա. Խոստիկյանը խաղացել է բազմաթիվ դրամատիկ դերեր, սակայն ժողովուրդը նրան ընդունեց և սիրեց իբրև կատակերգակ դերասանի: Իսկ կինոյում նրա խաղացած առաջին իսկ դերերը` "Ոսկե ցլիկում"՝ հորթապահ, "Նվագախմբի տղաներում"՝ Մասխարա Զավեն, այնքան սիրելի եղան հանդիսատեսի համար, որ այդ կերպարների արտահայտությունները դարձան թևավոր խոսքեր: