В Международном пресс-центре «Новости» состоится видеомост Ереван-Москва на тему: "Право на счастливое детство"


Երեւան-Մոսկվա տեսակամուրջ` «Երջանիկ մանկության իրավունք» թեմայով

  • 27-07-2011 12:00:00   |   |  
Հուլիսի 27-ի, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երեւան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջ կանցկացվի`«Երջանիկ մանկության իրավունք» թեմայով:

Սեռական շահագործումը, երեխաների առեւանգումն ու առեւտուրը հանցագործություններ են, որոնք խստորեն պատժվում են բոլոր քաղաքակիրթ երկրներում: Դրանք համարվում են առանձնապես ծանր, եւ դրանց համար պատիժն ավելի խիստ է, քան մեծահասակների նկատմամբ համանման հանցագործությունների դեպքում: Բայց, չնայած դրան, երեխաների առեւանգումն ու նրանց առեւտուրը, սեռական շահագործումը ոչ միայն չի նվազում, այլ, հակառակը, թափ է հավաքում: Ինչպե՞ս է այդ հարցը լուծվում Ռուսաստանում: Ի՞նչ է փոխվել Հայաստանում Եվրամիության ,Մանկական թրաֆիքինգի կանխարգելումե 27-ամյա ծրագրի իրագործումից հետո: Ինչու՞ երեխաների առեւանգման եւ նրանց շահագործման, այդ թվում` սեռական շահագործման դեմ չի հաջողվում արդյունավետ պայքարել: Ո՞վ է առաջին հերթին հայտնվում ,ռիսկայինե խմբում: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում երեխաներին թրաֆիքինգից պաշտպանելու ուղղությամբ: Այս եւ այլ հարցեր կքննարկեն փորձագետները:

Երեւանում` «People in Need» չեխական իրավապաշտպան կազմակերպության «Մանկական թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում» նախագծի ղեկավար Տաթեւիկ Բեջանյանը:

Մոսկվայում` - Դաժան վերաբերմունքից երեխաների պաշտպանության Ազգային հիմնադրամի նախագահ Մարինա Եգորովան,
- Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Իրինա Վիխրովան:

Բանավեճին նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ է հրավիրվել:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է` Երեւան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108):
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր)։
  -